«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է:
Մեծ պետական գործիչ, հրամանատար, ում կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում:
Իմ համար Նժդեհն առաջին հերթին պայքարի խորհրդանիշ է, ով ամենաբարդ, ամենադաժան ու ողբերգական իրավիճակներում չէր դադարում պայքարել, լուծումներ գտնել և մեր ժողովրդի կյանքում բեկումնային հաջողություններ գրանցել:
Այսօր էլ մեր երկիրը, ժողովուրդն իր ծանրագույն փուլերից մեկում է, ինչը չի նշանակում, որ պետք է հանձնվել, չպայքարել, հիասթափվել և հետ կանգնել մեր արժանապատվությունն ու հողը պաշտպանելու մեծագույն առաքելությունից:
Փառք մեր բոլոր հերոսներին,
Փառք բոլոր ժամանակներում մեր ժողովրդի պաշտպանության համար մարտնչածներին,
Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: