Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը – Պանորամա


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։


«Սիրելի բարեկամներ, թող այս Նոր տարին ձեզ բերի անսահման ուրախություն և հաջողություններ, ձեր բոլոր նպատակների իրականացում և առողջություն: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:


Իմ հայրենակիցներին, մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի մեր հայրենիքի համար: Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը, որոնք անօրինական կերպով պահվում են հարևան երկրի բանտերում: Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը: Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան:


Շնորհավոր Նոր տարի, շնորհավոր 2025 թվական»,-գրել է Մխիթարյանը։


Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «ինտերի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։



Source link

Leave a Comment