«Սպանե՛լ բռնակալներին» և փոխե՛լ իրականությունն արվեստի միջոցով. «Վերնատուն»

«Ես էն միամիտ արվեստագետներից եմ, ով հավատում է, որ իր գործերն ազդում են իրականության վրա։ Ու միշտ էդ տեսակ ծրագրային գործեր եմ մտածում՝ հույս ունենալով, որ եթե դա ես ցուցադրեմ, ապա իրականության որոշակի փոփոխություն կլինի։ Այս գործը ցուցադրվեց Եղիշե Չարենցի թանգարանում և 10 օր չանցած բռնակալը փախավ Սիրիայից։ Ընդհանրապես, ես էն արվեստագետներից եմ, ով հավատում է, որ արվեստը կարող է փոխել իրականությունը։ Եվ իմ այս գործը արվեստի գործ է քաղաքական ուղերձով։», – ասում է արվեստագետ Արման Գրիգորյանը՝ խոսելով «Բռնակալներին սպանողները» իր  ստեղծագործության մասին։

Նա ասում է, որ դեմոկրատիայի և բռնակալության պայքարը 27 դար է տևում և այդ պայքարն ընթանում է մի քանի փուլով։ Խոսում է մարդկության ուղղահայաց և հորիզոնական հարաբերությունների տարբերություններից՝ նշելով, որ Արևելքի բռնարարները չեն հավատացել մարդկության մեջ  հորիզոնական հարաբերություններին։ «Դեմոկրատիան, դա սիրող մարդկանց հարաբերություն է, որոնք վստահում են իրար, բռնակալությունը՝ բուրգ է, որտեղ ոչ ոք ոչ մեկի չի վստահում և գեներացվում է ատելություն», – ասում է արվեստագետը։

Արման Գրիգորյանն ասում է, որ արվեստը մարդկանց արվեստագետ դարձնելու մասին է և արվեստում հաջողված են այն գործերը, որոնք կարող են հանդիսատեսին արվեստագետ դարձնել, քանի որ արվեստն է օգնում է մարդուն հաղթահարել կյանքի դժվարությունները և երջանիկ զգալ։

«Ես դիալոգի կողմնակից եմ և ոչ թե նրա, որ արվեստագետն ինքն իր հետ խոսի, դա նման է շիզոֆրենիայի։ Ավելի լավ է խոսել իրար հետ, քննարկել բռնակալներին և դիալոգի մեջ սպանել նրանց։ Ես դիալոգի կողմնակից եմ, կոմպրոմիսների և հանդուրժելու, ի՞նչ բան է սերը․․․ դա է դեմոկրատիան։ Ոչ մի ճգնաժամ չկա, կա պատերազմ՝ դեմոկրատիայի ու բռնակալության միջև», – ասում է Արման Գրիգորյանը։

Source link

Leave a Comment