Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձ

«Իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի մեր հայրենիքի համար»,- իր ամանորյա շնորհավորանքում հայրենակիցներին դիմելով՝ գրել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և 12 անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը:

«Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը, որոնք անօրինական կերպով պահվում են հարևան երկրի բանտերում եւ նրանց վերադարձին տուն: Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը: Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան»,- գրել է Մխիթարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment