Հույս ունեմ, որ կտեսնենք հարեւան երկրի բանտերում անօրինական պահվող հայ գերիների ազատումն ու վերադարձը. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ ազգին Ամանորի առթիվ։

«Թանկագին բարեկամներ, թող այս Նոր տարին բերի ձեզ անսահման ուրախություն եւ հաջողություն, բոլոր նպատակների իրականացում եւ լավ առողջություն։

Իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղության եւ վերականգնման տարի մեր հայրենիքի համար։

Հույս ունեմ, որ այս տարի մենք կտեսնենք հարեւան երկրի բանտերում անօրինական պահվող մեր հայ գերիների ազատումն ու վերադարձը տուն։

Մաղթում եմ մեզ համերաշխություն եւ միասնություն, քրտնաջան աշխատանք եւ ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողը: Թող ձեր բոլոր երազանքները իրականանան: Շնորհավոր Նոր տարի»,- Ֆեյսբուքում գրել է Մխիթարյանը, որն այս տարի 12-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքում։

Հունվարին 2-ին «Ինտերը» կիսաեզրափակիչում կմրցի «Ատալանտայի» հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Յուվենտուսն» ու «Միլանը»։



Source link

Leave a Comment