
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան ընկերությունների՝ երկիրը լքելու հետևանքով։ Այս մասին գրում է «Dünya» թերթը։
«Թուրքիան շարունակում է պահպանել դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անկարան չի միացել արևմտյան էմբարգոյին. Թուրքական ապրանքանիշերը լցրեցին ռուսական առևտրի կենտրոնների խանութները և դարձան շուկայի ամենամեծ խաղացողները, առաջին հերթին կենցաղային տեխնիկայի ոլորտում»,-նշում են «Dünya»-ի լրագրողները։
Հրապարակման մեջ որպես օրինակ բերվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ AB InBev Efes բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը, որը պատկանում է գարեջրագործական AB InBev Efes B.V. ընկերությանը, փոխանցելու JSC Group of Companies Together-ի ժամանակավոր կառավարմանը:
«AB InBev Efes-ի ակտիվներն ու արտադրական օբյեկտները ժամանակավոր ղեկավար է նշանակվել թուրքական Anadolu Group-ի դուստր ձեռնարկությունը, որի տնօրենների խորհուրդը նախագահում է Թունջայ Օզիլխանը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասվում է հոդվածում։