Հայ շախմատիստների արդյունքները՝ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությանը


Նյու Յորքում ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։


Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ դարձան Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը: Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 11-13-րդ հորիզոնականները:


Ստորև ներկայացվում են բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝


Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավոր


Տիգրան Պետրոսյան՝ 7 միավոր


Կարեն Գրիգորյան՝ 6.5 միավոր


Զավեն Անդրիասյան՝ 6.5 միավոր


Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր


Արամ Հակոբյան՝ 6 միավոր


Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր


Էմին Օհանյան՝ 4.5 միավոր։


Կանանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 14-24-րդ հորիզոնականները:


Ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները՝


Էլինա Դանիելյան՝ 7 միավոր


Աննա Սարգսյան՝ 6.5 միավոր


Մարիամ Մկրտչյան՝ 5.5 միավոր։

Source link

Leave a Comment