22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, ապա ծառին, որն էլ տապալվել է՝ վնասելով ևս 2 մեքենա. Shamshyan.com

Հունվար 01,2025 15:24

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ամիրյան 18 շենքի դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գասպարյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել «BMW» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Toyota Camry»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և միայն պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ է վերադարձել դեպքի վայր և պարզվել է, որ նա գտնվում ա ոչ սթափ վիճակում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment