Ալիեւը Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցրել անգամ ամանորյա ուղերձում – ՓԱՍՏԻՆՖՈ

Ագրեսոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ամանորյա ուղերձում կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ` այս անգամ բողոքելով Հայաստանի կողմից զինտեխնիկա ձեռք բերելու դեմ:

«Հայաստանին զինելու լայնածավալ արշավը տարածաշրջանի համար սպառնալիքի ևս մեկ աղբյուր է։ Եթե խոսենք այս տարվա (Նկատի ունի անցած 2024 թ. – խմբ)մեզ համար ամենատագնապալի պահի մասին, ապա, իհարկե, dա Հայաստանի զինվելն է», – ասել է Ալիեւը:

Նա նշել է, թե ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023-ին պետք է ցույց տային այաստանին  ճիշտ ճանապարհը։

«Ես նրանց բազմիցս զգուշացրել եմ թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում` խուսափել այս վտանգավոր ճանապարհից։ Նրանց հրահրող արտաքին շրջանակները, այն օտար երկրները, որոնք այսօր էլ հրահրում են նորից հարձակվել Ադրբեջանի վրա, իրենց թիկունքում չեն կանգնի, ուղղակի չեն կարողանալու դա անել։ Այս տարածաշրջանում ոչ մի ուժ չի կարող մեզ հետ մրցել ռազմական ոլորտում։ Ուստի նորից եմ ասում, քանի դեռ ուշ չէ, թող հեռանան այս վտանգավոր ճանապարհից։  Հայաստանի լայնածավալ և արագացված սպառազինվելը, նրան մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, խաղաղությունը, որը հնարավոր է», – ասել է Ալիեւը:

Նա ընդգծել է, թե Ադրբեջանն այս հարցում պարզապես անտարբեր դիտորդ չի մնա։  «Իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը՝ խուսափելու այս վտանգավոր ճանապարհից։ Բացի այդ, նրանք ի վիճակի չեն մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ էլ այլ ասպարեզում», – նշել է նա` ավելացնելով, թե, հաշվի առնելով Հայաստանի հսկայածավալ զինվելը, էապես մեծացրել են իրենց  ռազմական բյուջեն։ Այն հասել է ռեկորդային մակարդակի՝ բարձրացել է մինչև 8,4 մլրդ մանաթ։ «Նորից եմ ասում, մեզ ստիպեցին այն հասցնել այս մակարդակի, քանի որ մենք չենք կարող հետ մնալ Հարավային Կովկասում Հայաստանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքից։ Սակայն եթե այս սպառազինությունների մրցավազքը տեղի չունենար, ապա այդ գումարի առնվազն կեսը կուղղվեր այլ ոլորտներին»,- ասելով Ալիեւը` թերեւս փորձելով այդպես արդարացնել իր երկրի բնակիչների շրջանում առկա սոցիալական դժգոհությունները։

 

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment