Կյանքից հեռացել է Էստոնիայի նախկին նախագահը

96 տարեկանում մահացել է Էստոնիայի նախկին նախագահ Առնոլդ Ռյուտելը։ Այս մասին հայտնում է Postimees թերթը։

Ռյուտելը մահացել է դեկտեմբերի 31-ի երեկոյան Տալլինում։ Թերթը գրում է, որ դեկտեմբերի վերջին նախկին նախագահը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրա մահվան պատճառը չի նշվում։

Առնոլդ Ռյուտելը Էստոնիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2006 թվականներին։



Source link

Leave a Comment