Աշխարհի կայծակնային շախմատի տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ դարձան Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը

Նյու Յորքում ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը:

🏆 Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ դարձան Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը:
🇦🇲 Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 11-13-րդ հորիզոնականները:
🇦🇲 Ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստների արդյունքները՝

Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավոր

Տիգրան Պետրոսյան՝ 7 միավոր

Կարեն Գրիգորյան՝ 6.5 միավոր

Զավեն Անդրիասյան՝ 6.5 միավոր

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 6.5 միավոր

Արամ Հակոբյան՝ 6 միավոր

Շանթ Սարգսյան՝ 5.5 միավոր

Էմին Օհանյան՝ 4.5 միավոր

🇦🇲 Կանանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և կիսեց 14-24-րդ հորիզոնականները:
🇦🇲 Ներկայացնում ենք բոլոր հայ շախմատիստուհիների արդյունքները՝

Էլինա Դանիելյան՝ 7 միավոր

Աննա Սարգսյան՝ 6.5 միավոր

Մարիամ Մկրտչյան՝ 5.5 միավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment