Առինջ գյուղում վագոն-տնակ է այրվել


Դեկտեմբերի 31-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է վագոն-տնակ։


ՆԳՆ Փրկարար ծառայությունի ցտեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։40-ին։ Այրվել են վագոն-տնակը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:


 

Source link

Leave a Comment