
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։
Նշվում է, որ երկու մարդ մահացել է Սաքսոնիայում, մեկական մարդ՝ Բրանդենբուրգում, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում և Համբուրգում։
Միայն Բեռլինում Ամանորի գիշերը ոստիկանությունը հարյուրավոր գործողություններ է իրականացրել։ Այս ռեյդերի արդյունքում բերման է ենթարկվել մոտ 330 մարդ, պաշտոնապես հաստատված վիրավորման 13 դեպք կա։ Ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է պիրոտեխնիկայի պայթյունի ժամանակ։