
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում։
Տեսանյութում գործարարը կանգնած է քաղաքական գործչի կողքին, ով խոսում է հեռախոսով ու պարում։ Նրա 4-ամյա որդին՝ X Æ A-Xii-ն նստում է Մասկի ուսերին։
Դեկտեմբերի 28-ին Թրամփն իր «Truth Social» հարթակում անձնական հաղորդագրություն է հրապարակել Մասկին։ Նա գրել է, որ կարոտել է միլիարդատիրոջը և նրա որդուն, և ձեռնարկատերին հրավիրել է իր կալվածք ամանորյա երեկույթի, որը նա անվանել է «տիեզերքի կենտրոն»: