Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար – Պանորամա


Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։


Ըստ գերատեսչության հրապարակման՝ պատճառը Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն են, որոնք արվել են 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում կայացած միջոցառմանը՝ Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ։


Ելույթը հեռարձակվել է Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության ալիքներից մեկով։


«Ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված այս միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման կապակցությամբ։


ԱԳՆ-ում դիվանագետին ասել են, որ հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն, երկրների առջև ծառացած նպատակներին ու խնդիրներին»,-ըստտ ադրբեջանական ԶԼՄ-ների ասվում է տարածված հաղորդագրության մեջ։


Ադրբեջանական կողմը պահանջել է դադարեցնել իր դեմ նման «սադրանքները» երկրի դեմ։


Երեկ Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է Արդաբիլում տեղի ունեցած արարողությունը, որին մասնակցել են պետական պաշտոնյաներ։ Միջոցառմանը վիրավորական արտահայտություններ են հնչել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։



Source link

Leave a Comment