ԱՄԷ-ում կկառուցվի գերբարձր երկնաքեր, որը մի քանի նոր համաշխարհային ռեկորդ կսահմանի

Դուբայում Tiger Properties ընկերությունը կառուցում է նոր գերբարձր երկնաքեր՝ Tiger Sky Tower-ը: Կառուցումից հետո այն մի քանի համաշխարհային ռեկորդ կսահմանի:

Tiger Sky Tower-ը բազմաֆունկցիոնալ բնակելի երկնաքեր է, որի բարձրությունը կհասնի 532 մետրի (122 հարկ): Երկնաքերի ներսում կլինեն աշխարհի ամենաբարձր ռեստորանը և լողավազանը:

Շենքը կունենա նաև արևադարձային բույսերով ամենաբարձր այգին, որը կգտնվի գետնից 447 մետր բարձրության վրա:

Tiger Sky Tower-ի շինարարությունն արդեն ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականի վերջը։

Source link

Leave a Comment