Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար


Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը որոշել են չեղարկել առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:


Երեք երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ «Վայմարյան եռանկյունու» երկրները լրջորեն մտահոգված են Վրաստանի քաղաքական ճգնաժամով, որի պատճառը «Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց հեռանալը»:


Նախարարները դեմ են արտահայտվել բողոքի ակցիաների բռնի ճնշմանը և մարդու իրավունքների խախտմանը, այդ թվում՝ խաղաղ հավաքների և լրատվամիջոցների ազատության դեմ գործողություններին:

Source link

Leave a Comment