2025 թվականի հունվարի 1-ից Շվեյցարիայի իշխանություններն արգելել են հասարակական վայրերում կրել հագուստ, որն ամբողջությամբ թաքցնում է դեմքը, այդ թվում՝ փարաջան և նիկաբը։ Արգելքը խախտելը կհանգեցնի 100-ից 1 000 շվեյցարական ֆրանկ (110,2 դոլարից մինչև 1 102 դոլար) տուգանքների:
Շվեյցարիայի բնակչությունը համապատասխան նախաձեռնությամբ քվեարկել է 2021 թվականի մարտին կայացած հանրաքվեի ժամանակ։ Այն ժամանակ հարցման մասնակիցների 51,2%-ը հանդես էր եկել արգելքի օգտին։ Նախկինում այս սահմանափակումը գործում էր միայն տարածաշրջանային մակարդակով Սենտ Գալեն և Տիչինո կանտոններում։
Արգելքը կվերաբերի մուսուլման հավատացյալների կրած հագուստներին, ինչպիսիք են փարաջան և բուրկան, ինչպես նաև ֆուտբոլասերների կողմից կրած բալակլավաները: Դրանք այժմ արգելված է կրել խանութներում, ռեստորաններում, պետական հաստատություններում և հասարակական տրանսպորտում։ Այնուամենայնիվ, դեմքը ծածկող հագուստը դեռ կարելի է կրել պաշտամունքի վայրերում, կառնավալներում կամ ցրտից պաշտպանվելու համար։