
Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:
Երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ «Վայմարյան եռանկյունու» երկրները լրջորեն մտահոգված են Վրաստանում առկա քաղաքական ճգնաժամով, որի պատճառը «Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց հեռանալը»:
Նախարարները դեմ են արտահայտվել բողոքի ակցիաների՝ բռնի ուժով ճնշմանը և մարդու իրավունքների խախտմանը, այդ թվում՝ խաղաղ հավաքների և լրատվամիջոցների ազատության դեմ գործողություններին: