
Միայն 2024 թվականի 11 ամիսների արդյունքներով՝ չինական ապրանքանիշերի մասնաբաժինը մարդատար նոր ավտոմեքենաների ռուսական շուկայում հասել է 60%-ի, հայտնում է Коммерсантъ-ը՝ հղում անելով Avtostat-ի վերլուծությանը։
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի սկզբին, մինչ հակառուսական պատժամիջոցների խստացումը, չինական ավտոմոբիլային ապրանքանիշերը Ռուսաստանի Դաշնությունում զբաղեցնում էին 10% բաժնեմաս։
2024 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստանի Դաշնությունում չինական նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը կազմել է 848 հազար միավոր։
Ռուսաստանն ամրապնդել է չինական ավտոարդյունաբերության ամենամեծ շուկայի իր կարգավիճակը։
Ռուսական ավտոդիլերների ասոցիացիայի (ROAD) տվյալներով, ներկայում Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնապես ներկայացված են Չինաստանից ավտոմեքենաների 60 ապրանքանիշեր, իսկ մյուս մասը ներմուծվում է ներմուծման այլընտրանքային ուղիներով։
Ըստ Rolf դիլերային հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Սվետլանա Վինոգրադովայի, առանց արևմտյան կոնցեռնների ռուսական շուկայից հեռանալու, չինական ապրանքանիշերը դժվար թե կարողանան զբաղեցնել շուկայի ներկայիս 60%-ը։