Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության «ԱԳՆ»-ն սպառնում է Ֆրանսիային

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության այսպես կոչված ԱԳՆ-ն հայտարարությամբ սպառնում է Ֆրանսիային՝ կասեցնել իր «օդային տարածքի» ցանկացած խախտում:

Ավելի վաղ Կիպրոսի իշխանությունը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին թույլ է տվել թռիչքներ իրականացնել երկրի հյուսիսային մասում, որը գտնվում է թուրքերի օկուպացիայի տակ։

Ակնհայտ է, որ ինքնահռչակ «հանրապետության» շուրթերով խոսում է Անկարան՝ սպառնալով համատեղ կասեցնել «օդային տարածքի» խախտումները:

Հունաստանի ՊՆ-ն էլ հայտարարել է, որ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» չունի օդային տարածք և իրենք թույլ են տվել ֆրանսիական ինքնաթիռների թռիչքները։

 

«Թուրքիան այսօր» լրատվական Ալիք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment