ՀԴԲ-ն Նոր Օռլեանում 10 մարդու կյանք խլած դեպքը դիտարկում է «ահաբեկչություն»

[ad_1]



ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական դեպքը հետաքննում է որպես «ահաբեկչական գործողություն», ասվում է բյուրոյի հայտարարության մեջ: Այս մասին գրում է CNN-ը:

«Այսօր առավոտյան Նոր Օռլեանի Բուրբոն փողոցում մի անձ մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մի քանի մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են: Վարորդն այժմ մահացած է: ՀԴԲ-ն աշխատում է  գործընկերների հետ՝ հետաքննելու դա որպես ահաբեկչական գործողություն», –  ասվում է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում Jeep-ը մխրճվել է Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով կա 10 զոհ և 30 վիրավոր:

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի ֆրանսիական թաղամասում գտնվող պատմական Բուրբոն փողոցում, որը հայտնի զբոսաշրջային հարտված է՝ բազմաթիվ բարերով և ռեստորաններով, ուստի Ամանորի գիշերը փողոցը մարդաշատ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:



Source link

Leave a Comment