
Թուրքիայում՝ Կարս քաղաքում, բախվել են երկու միկրոավտոբուս, որի բախման հետեւանքով 27 մարդ է տուժել։ Այս մասին հունվարի 1-ին հայտնել է DHA գործակալությունը։
«27 տուժած տեղափոխվել է Հարականի պետական հիվանդանոց և Կաֆկասի համալսարանի առողջության հետազոտական կենտրոն», – ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։