Գազայի հատվածում տեղահանվածների ճամբարներում վերջին երկու օրվա ընթացքում ութ պաղեստինցի է մահացել ցրտից: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի առողջապահության ոլորտի ներկայացուցչին։
Տեղահանված մարդիկ մի քանի օր տուժել են տեղատարափ անձրևների հետևանքով, որոնք հեղեղել են ժամանակավոր ապաստարանները ամբողջ գոտում, ասել է պաղեստինցի պաշտոնյան:
Իր հերթին, պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը, նշում է, որ հորդառատ անձրեւները սրել են տասնյակ հազարավոր տեղահանված ընտանիքների վիճակը։
Ջրհեղեղները հեղեղել են ավելի քան 1500 վրաններ: Գազայի հատվածում տեղահանվածներից շատերին չի կարելի օգտվել ձմեռային անհրաժեշտ պարագաներից: