Հովսեփ Խուրշուդյան, քաղաքական վերլուծաբան. «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մեկ այլ կարևոր և դեռևս չհամաձայնեցված դրույթ է միմյանց դեմ ներկայացրած միջազգային հայցերի հետկանչումը։
Հայաստանը չպետք է զիջումների գնա՝ հաշվի առնելով, որ արդեն կան իր օգտին կայացված դրական միջանկյալ դատական որոշումներ։ Ադրբեջանական կողմի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պետք է գնահատական ստանան։ Անպատժելիությունն անխուսափելիորեն հանգեցնում է նոր հանցագործությունների։
Հայցերի հետկանչումը կդառնա Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի և հետագա տարիների ընթացքում ադրբեջանական հանցագործությունների զոհերի ժառանգների իրավունքների խախտում։
Աբսուրդ է համաձայնել նրան, որ ռազմագերիների սպանողները, ինչպես նաև այլ վայրագություններ կատարածները մնան ազատության մեջ։ Դա կստեղծի վտանգավոր նախադեպ՝ մղելով նոր հանցագործությունների։ Նման հարցերը չպետք է դառնան քննարկման կամ սակարկության առարկա»։
Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ jam-news.net-ում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: