
Նյու Յորքի Amazura գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել։
Հաղորդվում է, որ դեպքի վայր են կանչվել շտապօգնության 10 մեքենա և ոստիկանության լրացուցիչ խմբեր:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավապահները պարզում են դեպքի հանգամանքնեևը: Նշվում է, որ տուժածներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Տարբեր` ոչ պաշտոնական աղբյուրներ հայտնում են, որ կրակոցների պահին դահլիճում երեկույթ էր անցկացվում՝ ի պատիվ տեղի հայտնի հանցախմբի ղեկավարի, որը սպանվել էր անցյալ հոկտեմբերին։