
Բացի զվարճանքից ու դրական ապրումներից՝ կարևոր են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կրթական գործառույթները։
Տոների նախօրյակին և հենց բուն տոների ընթացքում երեխաները զգացմունքային վերելք են ապրում, արտասովորի ու բացառիկի սպասումը ավելի զգամունքային են դարձնում նրանց։
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը՝ Աստծո մարդանալու ու մարդկանց մեջ հայտնվելու տոնը։ Տոներից ազնվագույնը ու կարևորագույնը՝ ինչպես ասում էր Սուրբ Հովհան Ոսկեբերանը։ Եվ իհարկե կարևոր է կենտրոնացնել երեխաների ուշադրությունը տոների գեղագիտական և բարոյական արժեքների վրա։


Ի՞նչ խորհուրդ ունի Սուրբ Ծննդյան տոնը և ինչպե՞ս են երեխաները ընկալում այն, ի՞նչ տրամադրություններով են դիմավորում։
«Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են Արարատյան թեմի Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սան Անգելինա Մուրադյանը, Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սան Մարտին Ղուշչյանը, Հայ Ավետարանչականի Ավետիսյան դպրոցի աշակերտներ Սոնա Բադալյանը, Դավիթ Ղարիբյանը և Սյուզաննա Պողոսյանը։