2024 թվականը հարուստ էր մշակութային իրադարձություններով։ Հիացանք Սուրենյանցի նորացված «Սալոմեով», իտալական արվեստի գլուխգործոցներով, տեսանք Երվանդ Քոչարի թիֆլիսյան, փարիզյան ու երևանյան շրջանների արվեստից նմուշներ։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Մարքետինգի և միջազգային կապերի բաժնի պատասխանատու Աննա Եղիազարյանն ասում է, որ 2025 թվականին կշարունակվեն արտասահմանյան գործընկերների հետ փոխայցերն ու ցուցահանդեսները, ինչպես օրինակ` հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը Բարբիզոնում, հայ նկարիչները կներկայացվեն Օքսֆորդի հրատարակած պատկերագրքում և այլն։




Բայց ամենակարևորը, կրթական այն ծրագրերն են, որոնց մասնակցում են դպրոցականները, ինչպես նաև՝ տեսողական խնդիրներ ունեցողների համար ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպված նկարների և քանդակների ցուցադրությունները։
Հայաստանի ազգային պատկերասրահը 2025 թվականին իր այցելուներին խոստանում է անակնկալներով լի տարի։