Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել


Ամանորի գիշերը Նոր Օռլեանում տեղի ունեցած միջադեպը իշխանությունները ահաբեկչություն են որակել:


Նոր Օռլեանի ֆրանսիական թաղամասում մեքենան մխրճվել էր Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ: Լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորվել է 30 մարդ:


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն բացահայտել է հարձակում իրականացրած անձի ինքնությունը: Ահաբեկիչը ԱՄՆ քաղաքացի, Տեխասի 42-ամյա բնակիչ Շամսուդ-Դին Ջաբարն է։ Հաղորդվում է, որ նրա վարձակալած «Ֆորդ» փիքափի բեռնախցիկում հայտնաբերվել է «Իսլամական պետության» դրոշը:

Source link

Leave a Comment