Հետաքննությունների դաշնային բյուրոն և ոստիկանությունը պարզել են էլեկտրական Tesla Cybertruck պիկապ բեռնատարի վարորդի ինքնությունը, որը պայթել էր Լաս Վեգասում (Նևադա)՝ Trump International հյուրանոցի մոտ։ Այս մասին հայտնում է KOAA5 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։
Նրանց տվյալներով՝ այն պայթեցնելու մեջ կասկածվող մեքենայի մահացած վարորդը 37-ամյա Մեթյու Լիվելսբերգերն էր, ով ապրում էր Կոլորադո Սփրինգսում (Կոլորադո)։ Քաղաքի ոստիկանության վարչությունը հաստատել է, որ ՀԴԲ-ի ներկայացուցիչները ներկայումս աշխատում են տներից մեկում, որտեղ ապրել է մահացածը։
KTNV հեռուստաալիքի տվյալներով՝ կասկածյալը ծառայել է ԱՄՆ-ի բանակում։ Դեպքից կարճ ժամանակ առաջ նա Կոլորադոյում վարձակալել է Cybertruck ավտոմեքենա՝ «Turo» ծառայության միջոցով: