Կորեայի Հանրապետությունում ոստիկանությունը կիրառել է հարկադիր միջոցներ՝ ցրելու նախագահ Յուն Սեոկ-Յոլի կողմնակիցների նստացույցը, որոնք փակել էին նստավայրի մուտքը՝ բողոքելով պետության ղեկավարի ձերբակալման հրամանի դեմ։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Մոտ 30 ցուցարարներ նստացույց են արել ճանապարհի վրա՝ նստավայրի մուտքի մոտ՝ ճեղքելով ոստիկանական շղթան, որպեսզի թույլ չտան նախագահին ձերբակալել, երբ իրավապահ մարմինները որոշեն օգտագործել ձերբակալման հրամանը։ Իրավապահ մարմինները նախկինում մի քանի նախազգուշացումներ էին արել՝ խնդրելով մարդկանց ցրվել։
Yonhap-ը ենթադրում է, որ ոստիկանության գործողությունները դժվար թե համաձայնեցված լինեն հակակոռուպցիոն քննչական վարչության հետ, որը ձերբակալության և հետախուզման հրաման է ստացել նախագահի նկատմամբ: Գործակալության տվյալներով՝ պարզվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են ցույցերի և հավաքների անցկացման կանոններին համապատասխան կարգուկանոն պահպանելու համար։