[ad_1]

«Երկիրը շատ է քաղաքականացված, քաղաքականությունն ամեն տեղ է սողոսկում, նույնիսկ այնպիսի տարածքներ, որտեղ, թվում է՝ ընդհանրապես ոտք չպետք է դներ․ դրանում ես վտանգավոր տենդենցներ եմ տեսնում։ Կցանկանայի՝ 2025-ին ամեն ինչ ընթանար քաղաքակիրթ ձևով, համբերատար լինեինք միմյանց նկատմամբ»,- «Ֆակտոր»-ի եթերում տեսակետ է հայտնել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։ «Քարտեզները որ համացանցով հրապարակում են, թե ինչպիսին է եղել Հայաստանը, ծովից ծով, բայց մեկ-մեկ մեզ հարց տայինք՝ ինչպես եղավ, որ այս մի կտոր հողն ու մի բուռ ժողովուրդը մնաց»,- նշել է նա։