Վրաստանում ցույցերը շարունակվում են – Պանորամա


Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։


Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են անփոփոխ՝ ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին և անցկացնել նոր ընտրություններ։


Ինչպես հանրահավաքի մասնակիցներն են ասում, բողոքի ակցիան պետք է շարունակվի՝ չնայած Ամանորին, քանի որ Վրաստանի եվրոպական ապագան պետք է պաշտպանված լինի։


«Շնորհակալություն աջակցության համար» խորագրով Ռուսթավելիում հավաքված քաղաքացիները վրացական դրոշի վրա գրել են իրենց ուղերձները հանրապետական ​​կոնգրեսական Ջո Ուիլսոնին։


Նրանք դրոշի հետ միասին նախատեսում են Հելսինկյան հանձնաժողովի նախագահին ուղարկել նաև վրացական չուրչխելա և գինի։


Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարներին ավելի ուշ միացել է նաև Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment