[ad_1]

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Բլոգեր-ղեկավարի համախտանիշ»
Խոսքը ղեկավարի այն վիճակի մասին է, երբ նա ավելի շատ զբաղվում է անձնական բրենդինգով, քան պետության խնդիրներով։
Այս ամենի հիմքում թաքնված է ոչ թե երկրի շահերը պաշտպանելու նպատակ, այլ ցանկություն՝ մնալ ուշադրության կենտրոնում:
Փոդքաստ վարելը դիտարկենք որպես զվարճալի բովանդակություն ստեղծելու փորձ, բայց ոչ որպես լուրջ առաջնորդի հատկանիշ։ Սա վնասում է նրա քաղաքական դիրքերին և ընկալմանը, հատկապես միջազգային դաշտում։
Երբ ժողովուրդը տեսնում է, որ ղեկավարը ժամանակն ու ռեսուրսները ծախսում է փոդքաստների վրա, այն ժամանակ, երբ կան լուրջ սոցիալական, տնտեսական և անվտանգային խնդիրներ, ապա այդ ամենը միանշանակ ընկալվում է որպես անլրջություն»։