Հակոբ Գևորգյանն ազատվել է Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնից

Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը դեկտմբերի 2024 թվականի 27-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հակոբ Գևորգյանին 2023 թվականի հունվարի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնից՝ լուծելով 2024 թվականի հունվարի 10-ին նրա հետ կնքած աշխատանքային պայմանագիրը»։

Նշենք, որ Հակոբ Գրոևգյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Մարզպետի օգնականի պաշտոնում նա նշանակվել է 2024 թվականի հունվարի 10-ին։ Մինչև այդ զբաղեցրել է «Գյումրու թիվ 23 հիմնական դպրոց»-ի տնօրենի պաշտոնը։



Source link

Leave a Comment