
«2024-ը՝ իր ողջ ընթացքով, կարծում եմ՝ երևակեց ՀՀ-ի քաղաքական ուղղվածությունը: Կարժեքավորեի ՀՀ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը ԱՄՆ-ում, նաև Փարիզի Աստվածամոր Տաճարի բացման ժամանակ վարչապետի հանդիմումը ԱՄՆ նորընտիր նախագահի հետ»,- իր տեսաուղերձում ասաց երգահան Էդուարդ Զորիկյանը՝ հավելելով. «Կարծում եմ, որ մեր ժողովուրդը ինքն էլ իր մտքում վերջնականորեն պետք է կողմնորոշվի, միավորվի և ամեն ինչ անի հանուն ՀՀ-ի, հանուն մեր զավակների»: