The Sun-ը հայտնում է Ասադի նկատմամբ ՌԴ-ում կատարված մահափորձի մասին. պաշտոնական Մոսկվան լռում է – ՓԱՍՏԻՆՖՈ

Բրիտանական The Sun  պարբերականը գրում է, թե Ռուսաստանում գտնվող Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ 

The Sun-ը, վկայակոչելով «ռուսական հետախուզության նախկին աշխատակցին», նշում է, թե,  ենթադրաբար, նրան փորձել են թունավորել։

«59-ամյա Ասադը դիմել է բժշկական օգնության. սկսել է «դաժան հազալ և շնչահեղձ լինել», – ասվում է բրիտանական պարբերականի հրապարակման մեջ:

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը կապ է հաստատել բժիշկների հետ, պարզվել է, որ նրա օրգանիզմում թույն կա։ Ներկայումս Սիրիայի նախկին նախագահի վիճակը, իբր, կայունացել է։ Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները չեն մեկնաբանել միջադեպը։

Հիշեցնենք, որ Ասադը Վլադիմիր Պուտինի որոշմամբ քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment