Շվեդիայի իշխանությունները վճարելու են Ռումինիայի կողմից Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգի մատակարարման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Շվեդիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Կառավարությունը որոշել է 300 միլիոն շվեդական կրոն (մոտ 27 միլիոն դոլար) հատկացնել որպես անուղղակի աջակցություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։ Միջոցները կուղարկվեն Ռումինիա՝ Ուկրաինային փոխանցված Patriot համակարգը փոխարինելու համար»,-ասել են պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչները։
Հստակեցվում է, որ գումարը կհատկացվի Կիևին արդեն իսկ գոյություն ունեցող աջակցության փաթեթից։