Սիրիայի նախկին նախագահի հավանական մահափորձի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում

Բրիտանական The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Մոսկվայում փորձել են թունավորել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին: Հաղորդվում է, որ նա ծանր վիճակում է, բայց ողջ է:

«Դեռ պարզ չէ՝ արդյոք տեղի ունեցածը քաղաքական հանցագործություն է, թե ընտանեկան կոնֆլիկտի արդյունք՝ հաշվի առնելով, որ նրա կինը փորձել է ամուսնալուծվել և մեկնել Լոնդոն, սակայն Ասադը դեմ է եղել դրան»,- գրում է պարբերականը:

Հաղորդվում է նաեւ, որ հավանական թույնը, որի միջոցով փորձել են թունավորել նախկին նախագահին, դեռեւս չի բացահայտվել: Հայտնի է միայն, որ Ասադի մոտ նկատվել է դժվարաշնչություն, գիտակցության կորուստ:

Առայժմ նախկին նախագահի հավանական մահափորձի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում՝ քաղաքական հակառակորդներից մինչև ընտանեկան դրդապատճառներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:



Source link

Leave a Comment