Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք կարող են 2025 թվականին նոր համավարակներ առաջացնել – ՓԱՍՏԻՆՖՈ

Գիտնականները թվարկել են 11 հիվանդություններ, որոնք կարող են նոր համաճարակներ առաջացնել 2025 թվականին։ Ցուցակում ներառվել են կարմրուկը, խոլերան, թռչնագրիպը, քոսը, քովիդի նոր բռնկումը եւ այլն: Բացի այդ, մասնագետները հայտարարել են ինչ-որ «X հիվանդության» հնարավոր լուրջ հետևանքների մասին:

Վերջին հիվանդության բռնկումը տեղի է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: ԱՀԿ-ն հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հաղորդել է ավելի քան 400 դեպքի մասին: Պանզիի շրջանում վարակը խլել է առնվազն 31 մարդու, հիմնականում՝ երեխաների կյանք։ Հիվանդությունն ունի մրսածության ախտանիշներ, բայց օրգանիզմի ուժեղ հյուծմամբ: Սաութհեմփթոմի համալսարանի Գլոբալ առողջության բաժնի ավագ գիտաշխատող Մայլ Հեդը հայտարարել է, որ «X հիվանդությունը» կարող է հանգեցնել համաճարակի, և եթե դա հանկարծակի տեղի ունենա, ամենայն հավանականությամբ, «աշխարհն անակնկալի կգա»:

Շատ գիտնականների կարծիքով՝ աշխարհը պատրաստ չէ դեռևս չուսումնասիրված վարակի հանկարծակի աճին։ Այս կապակցությամբ ԱՀԿ-ն անհայտ պաթոգենները ներառել է հրատապ հետազոտություններ պահանջող հիվանդությունների առաջնահերթ ցուցակում, հայտնում է МИР 24-ը՝ վկայակոչելով DailyStar-ը։

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment