Լիտվան 14 միլիոն եվրոյով շվեդական նռնականետեր ձեռք բերելու համաձայնագիր է ստորագրել

Վիլնյուսը պայմանագիր է կնքել շվեդական արտադրողի հետ՝ 14 միլիոն եվրոյով Carl Gustaf հակատանկային նռնականետեր գնելու համար։ Այս մասին հայտնում է Լիտվայի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանական ռեսուրսների գործակալությունը պայմանագիր է ստորագրել «Carl Gustaf» հակատանկային նռնականետեր գնելու մասին շվեդական SAAB Bofors Dynamics AB ընկերությունից 14 միլիոն եվրոյով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գնվել են M4 մոդելի նռնականետեր, որոնք նախատեսված են հակառակորդի զրահատեխնիկայի և կենդանի ուժի դեմ պայքարելու համար։ Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունից, զենքերը Լիտվա կհասնեն 2025-2026 թվականներին։

Source link

Leave a Comment