Իսրայելական բանակը գաղտնազերծել է սիրիական տարածքի խորքում դիվերսիոն գործողության մասին տեղեկատվությունը։ Դրա թիրախը եղել է Սիրիայի արևմուտքում գտնվող Համա նահանգի Մասյաֆ քաղաքի մոտ գտնվող ստորգետնյա օբյեկտը, որտեղ արտադրվել են ճշգրիտ կառավարվող հրթիռներ, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ գործողությունն իրականացվել է 2024 թվականի սեպտեմբերի 8-ին Շալդաղի հատուկ նշանակության ջոկատի զինվորների կողմից՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի աջակցությամբ։
«Հարձակման թիրախը եղել է Սիրիայի տարածքում գտնվող ստորգետնյա համալիրը, որը ֆինանսավորվում և աջակցվում էր Իրանի կողմից։
Համալիրը առաջնային ծրագիր էր Իրանի համար՝ Իսրայելի հյուսիսային սահմանին իր ահաբեկիչների արբանյակներին զինելու ջանքերում»,- ասվում է զեկույցում:
Համալիրը պարունակում էր ժամանակակից հավաքման գծեր, որոնք նախատեսված էին բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռների և հեռահար հրթիռների արտադրության համար, ինչը զգալիորեն մեծացրել է «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինված ուժերին և տարածաշրջանում Իրանի այլ դաշնակիցներին հրթիռների մատակարարումը, հայտնել են իսրայելական բանակում։