Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է

Հենրիխ Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է

Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 մլն եվրո։ Այս մասին հայտնում է «Արմսպորտը»։

Ընդհանրապես, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում, եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները:

Այս ցուցանիշով նա կիսում է 6-7-րդ տեղն աշխարհում Լուկա Մոդրիչի հետ։

Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ 20 մլն եվրո տրանսֆերային արժեքով։

Լիոնել Մեսսի -20 մլն եվրո
Ռոբերտ Լևանդովսկի -15 մլն եվրո
Կրիշտիանու Ռոնալդու – 12 մլն եվրո
Կարիմ Բենզեմա – 8 մլն եվրո
Թոմաս Մյուլեր – 6 մլն եվրո
Հենրիխ Մխիթարյան – 5 մլն եվրո
Լուկա Մոդրիչ – 5 մլն եվրո
Մանուել Նոյեր – 4 մլն եվրո
Մատեո Դարմիան – 4 մլն եվրո
Մարկո Ռոյս – 4 մլն եվրո
Յան Սոմեր – 4 մլն եվրո

Մխիթարյանը նաև 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է Ա Սերիայում։ Այս ցուցանիշով նա առաջատարն է Ա Սերիայում հանդես եկող 35 տարեկանը լրացած (35 տարեկան և բարձր) ֆուտբոլիստների շրջանում։

Source link

Leave a Comment