1967-ի Ամանորը Երևանում․ Մտավորականների խնջույքը․ «Գրեթե 100 տարի»

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Երնեկ թե այս Նոր տարին  բերի խաղաղություն, սեր, ողջախոհություն և հաղթանակներ:

Այսօր Նոր տարվա առաջին օրը հանրային ռադիոն ևս ծնունդ արձանագրեց մի նոր ռադիոհաղորդաշարի ՝ «Գրեթե 100 տարի» խորհրդավոր վերնագրով:

Թե ինչի մասին է լինելու շարքն ընդհանրապես, կպատմեմ հաջորդ անգամ: Իսկ հիմա՝ սպասումների, հույսերի այս կախարդական օրը, ես ձեզ հրավիրում եմ Երևանյան հասցեներից մեկը՝ խնջույքի: Ընկերակցե՛ք ինձ, չեք զղջա և ես ձեզ կտանեմ 58 տարի ետ, կներկայացնեմ հրաշալի մարդկանց, մի քիչ գինովցած, մի քիչ տարօրինակ: Նրանց հետ կնստեք տոնական սեղանի շուրջ և կդիմավորենք հեռավոր 1967թվականը:

Մենք հասել ենք տեղ արդեն: Բայց մինչ ներս մտնելը, ասեմ, որ այս խնջույքի գաղափարը հղացել է ռադիոյի կայացման ակունքներում կանգնած մի շատ տաղանդավոր մարդ՝ ծնված 1920 թ.  Զմյուռնիայում: Ինչ լավ, որ 12 տարեկանում նրա ընտանիքը ներգաղթեց Հայաստան: Հիշե՛ք այս անունը՝ Գրիգոր Չալիկյան և լսենք, թե ինչ է ասում սեղանակիցների մասին.

«Հարգելի ռադիոլսողներ….Այսօրվա  ռադիոսեղանակիցները բոլորովին տարբեր խառնվածքի և տարբեր  մասնագիտության տեր մարդիկ են: Նրանց իրար է բերել միայն մի մասնագիտություն՝ զվարճանալու, զվարճացնելու:Դա կարծեմ այդքան էլ հեշտ բան չէ»:

Եվ այսպես՝ խնջույքի սեղանի շուրջ հավաքված են ուրախ, ասող-խոսող հումորով  մարդիկ՝ ամեն մեկը Հայաստանի կյանքում իր լուրջ ներդրմամբ և զվարճանում են, երգում, կենացներ, մաղթանքներ ասում: Թամադան Վարազդատ Հարությունյանն է՝ մի բացառիկ կոլորիտային մարդ, հրաշալի ճարտարապետ, ճարտարապետների միության նախագահ, հոյակապ  երգիչ : 1909թ. Վանում ծնված, ցեղասպանության ժամանակ Էջմիածնի և Թիֆլիսի որբանոցում հայտնված Վարազդատի  մանկության ամենից լուսավոր հիշողությունը, իր իսկ վկայմամբ,  Հովհաննես Թումանյանն էր:

«Բացում ենք մեր սեղանը Նոր տարվա… Էս տեսակ լավ սեղանին, իհարկե, արժանի կլիներ թամադա լիներ համազգային թամադա Հովհաննես Թումանյանը: Բայց, քանի որ այդ ծանր պարտականությունը դուք դրեցիք ինձ վրա, կխնդրեի որ բոլորդ էսօր ձեր լրիվ հնարավորություններով հանդես գաք: Բայց պայման՝ ումից ինչ կարգադրեմ, բոլորդ պետք է կատարեք: Օրենք է»:

Խնջույքի  սեղանի շուրջ նաև շուշեցի ծնողների զավակ, Թիֆլիսում ծնված մեծ քանդակագործ  Երվանդ Քոչարն է, որի Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները արդեն Երևանի այցեքարտերից էին:

«Մեր դարում, մեր օրերում մաղթանքներ անելը շատ դյուրին բան է, քանի որ մարդկանց սրտերում  մի իղձ և ցանկություն կա. եթե միլիոնավոր հայերի խնդրենք իրենց բարեմաղթություններն անեն 1967 թվին, վստահ եմ բոլորը միաձայն և ներդաշնակ կբացականչեն՝ թող 1967 թիվը լինի խաղաղության տարի, թող կորչի մեր երկրից պատերազմը: Այո, չարը կորչի և բարին բուն դնի ոչ միայն մեր սրտերում, այլև բոլոր մարդկության սրտերում, աշխարքից վերանա թշնամությունը, ատելությունը և պատերազմը: Մեզ՝ հայերիս համար միակ ցանկալին և երանելին խաղաղությունն է: Մենք փոքրաթիվ ազգ ենք: Եվ մեր գոյության իմաստն ու առավելությունը մեր տաղանդն է, որը իրավունք է տալիս մեզ մեծ և բազմամիլիոն ազգերի շարքին կանգնել  և ապրել այս արևի տակ: Դրա համար մաղթում եմ, որ 1967 թիվը լինի հայ ժողովրդի համար առավել բեղմնավոր և ստեղծագործ տարի: Թող շատնան տաղանդավոր և ձեռներեց հայեր  բոլոր ասպարեզներում և  հայի անունը լինի դրոշակ ազգերի հառաջադիմության, արվեստի և գիտության բոլոր բնագավառներում»:

 Եվ Երվանդ Քոչարը սկսեց երգել՝ անակնկալի բերելով հավաքվածներին:  Երգի բառերը և երժշտությունը մեծ վրպետինն էին:

 ***

Հետո երգեց խնջույքի թամադան՝ գեղեցիկ տեմբրով Վարազդատ Հարությունյանը.

  • Աղջի՛ Մարան, յարիդ տարան,
  • Սև աչերը թացվել ա,
  • Արի գնանք սարը սեյրան,
  • Տես, գարունը բացվել ա։

Վարազդատ Հարությունյանից ետ չի մնում Հայաստան Եղիազարյանը, 2 վանեցիներ նոր տարավ օրով, կարծես, մրցում են երգի ասպարեզում:

Էլի ինչ սեղան, որ Սայաթ Նովա չերգվի: Այս պատվավոր գործը ստանձնում է Երևանի գլխավոր ճարտարապետ Էդուրդ Պապյանը, որը Երևանի ապագան տեսնում էր քաղաքի աճը սանձահարելու մեջ, քանի որ համոզված էր, որ   քաղաքաշինության տեսանկյունից մեծ քաղաքները լավ բան չեն:   Թամադան՝ Վարազդատ Հարությունյանը, նախ նրան   ներկայացնում սեղանակիցներին:

Շուտով խոսքը փոխանցվում է Սերո Խանզադյանին: Նա էլ բացում է զվարճապատումների իր շտեմարանը:

«Շեն կենանք, սիրելի սեղանակիցներ: Մի սովի տարի, մի խեղճ պառավ կնիկ մի փոքրիկ տաշտակ խմոր ա անում, որ հաց թխի, էրեխեքը վեր կենան առավոտը հաց ուտեն էլի: Հենց հացը թխելուց, տեսնում ա մի մարդ մտավ, թե՝ նանի, նանի, սոված եմ, մի հաց տու ուտեմ: Մի հացը հանում ա, տալիս ա, որ ուտի: 2-րդն ա հանում ուտում ա, 3-րդն ա հանում, ուտում ա, 4-րդն ա հանում ՝ ուտում ա, տեսնում ա ՝ մնացել ա 2 հատ լավաշ: Ասում ա, էդ ինչ մարդ ես, որտեղից ես գալիս: Ասում ա, նանի, էս օխտը տարի ա ախորժակս փակ ա: Ինչ բժշկի մոտ եմ գնացել, ճար չկա: Հիմա գնում եմ Տաթևախաչը, որ ախորժակս բաց անի: Նանին լսում ա, լսում ա, ասում ա.Բալամ, ետ դառնալիս, մեր գյուղովը չգաս»:

Մի անեկդոտ էլ թամադայի կողմից՝ վանեցիների մասին:

«Նոր տարվա իրիկուն վանեցիները ուզում են գալ իրենց դրացի վանեցու տուն՝ շնորհավորելու: Դուռը ծեծում են, դուռը պինդ փակ է: Էլի են ծեծում: 

  • Էդ ով ի՞:
  • Մենք ենք , Ղևոնդ աղա:
  • Ի՞նչ կ՛ուզեք:
  • Եկել ենք Նոր տարին դիմավորենք:
  • Ի՞նչ կուզեք:
  • Եկել ենք Նոր տարին դիմավորենք
  • Էդ մարդու տունը, էն յանն ի:

Սիրելի ունկնդիրներ,  հո ձեր դո՞ւռն էլ չեն թակում: Ստուգեք: Իսկ մինչ  այդ, մեր խնջույքի սեղանի խմիչքը և խորտիկները կթարմացվեն: Կարծես Գուրգեն Ջանիբեկյանը, Բելլա Դարբինյանը, Լևոն Դանիելյանը, Սիմոն Տերյանը, Գևորգ Էմինը  ճանապարհին են: Գան ու շարունակենք:

Եվ այսպես խնջույքը շարունակվում է, տիկնայք և պարոնայք: 1967 թվականն է, Երևանյան մի գողտրիկ տան հյուրասենյակում հավաքվել են ուրախ, քեֆչի մտավորականներ: Արտաշատի գինին հորդում է, ինչպես երգը և զվարճախոսությունը: Ռադիոյի տաղանդավոր ռեժիսոր Գրիգոր Չալիկյանը՝ այս տոնական հավաքի «մեղավորը», գոհ է իր մտահղացումից:

Պատկերացնում եք հսկա, հաղթանդամ Գուրգեն Ջանիբեկյանին սեղանի շուրջ: 1967թ. ամանորին նա իրեն շատ տարօրինակ էր պահում: Գլուխ գովեց, թե զուռնա կարող է նվագել առանց գործիքի: Եվ իսկապես նվագեց:

Միջին և տարեց հասակի մարդիկ կհիշեն հավանաբար ֆուտբոլի հրաշալի մեկնաբան, մասնագիտությամբ վիրաբույժ  և շնորհաշատ  երգիչ  Լևոն Դանիելյանին: Ցավոք, նա 1971 թվականին մահացավ: Այնքան  երիտասարդ էր և սիրված: Ահա 1967թ. ամանորյա այս խնջույքին նա ևս ներկա է: Եվ  կատարելու է Անտոն Մայիլյանի «Ծովի երգը».

  • Հարհանդ, մարմանդ,
  • Շողողուն ծո՛վ,
  • Ալիքներով ինձ գրկե՛,
  • Տա՛ր, գուրգարե՛
  • Քո թևերով
  • Կրծքիդ վրա Օրորե՛։

Տոնական սեղանի զարդն իհարկե  31-ամյա Բելլա Դարբինյանն էր:

  • Հազար կարոտ, հազար մուրազ
  • Ունեմ սրտիս, ո՜վ իմ երազ.
  • Հազար դրախտ Աշոտիս տան,
  • Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Գուսան Աշոտի այս երգը Բելլան հրաշալիորեն կատարում էր Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի հետ:

Տոնական սեղանակիցների մեջ էր նաև 26 ամյա , նոր-նոր ասպարեզում հայտնված  Սիմոն Տերյանը: Նա դեռ  չէր էլ մտել Կոստանդին Օրբելյանի էստրադային նվագախումբ: Բայց հասցրել էր սիրվել երաժշտասերների կողմից «Պատանեկություն» և «Կռունկ» համույթների հետ աշխատելիս:  Նա առաջիններից էր, որ կատարեց իրենից ընդամենը 2-3 տարով մեծ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի երգերը: Իսկ նրա Ազնավուրյան կատարումները  ուղղակի հրաշալի էին: Ցավոք շուտ հեռացավ կյանքից Արցախի Բանանց գյուղում ծնված այս տաղանդավոր տղան: Ահա նա՝ Ամիրխանյանի հետ, ևս մասնակցում է այս տոնական հավաքույթին է:

Ամբողջ այս երեկոյի ընթացքում ոչ մի խոսք չասվեց արվեստից դուրս,-սեղանակիցներին հիշեցրեց սեղանի թամանդան:

 «Իսկ արվեստը խտացված է կնոջ մեջ: …Ես ուզում եմ այս կենացով խմել մեր սեղանի շուրջ նստած աղջիկների   կենացը,ալավերդին, ինչպես ասում են, նրանց մոտ, մեր հայ ժողովրդի բոլոր կանանց կենացը, միշտ ուրախ լինեք և միշտ այսպես գեղեցիկ երգեք: Աղջիկներ, ձեր կենացը:Ողջ լինեք»:

 Աղջիկների կենացը քաղցրացնելու գործը վստահվում է բանաստեղծ Գևորգ Էմինին: Մեր մի քիչ գինովցած սեղանակիցները  ձայնակցում  են նրան:

 Դե ինչ, թողնենք մեր սիրելի քեֆչիներին շարունակեն իրենց զվարճանքը: Շնորհակալություն հայտնենք Գրիգոր Չալիկյանին և մյուս երախտավորներին մեզ մասնակից դարձնելու համար այս ուրախ ամանորյա հավաքին: Եվ հեռավոր 1967 թվականից վերադառնանք 2025թ: Կյանքը շարունակվում է: Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Երնեկ թե այս Նոր տարին  բերի խաղաղություն, սեր, ողջախոհություն և հաղթանակներ:

Այսօր Նոր տարվա  առաջին օրը հանրային ռադիոն ևս ծնունդ արձանագրեց մի նոր ռադիոհաղորդաշարի ՝ «Գրեթե 100 տարի…» խորհրդավոր վերնագրով: Թե ինչի մասին է լինելու շարքն ընդհանրապես, կպատմեմ հաջորդ անգամ: Իսկ հիմա՝ սպասումների, հույսերի այս  կախարդական   օրը, ես ձեզ հրավիրում եմ Երևանյան հասցեներից մեկը՝ խնջույքի: Ընկերակցե՛ք ինձ, չեք զղջա և ես ձեզ կտանեմ  58 տարի ետ, կներկայացնեմ հրաշալի մարդկանց, մի քիչ գինովցած, մի քիչ տարօրինակ: Նրանց հետ կնստեք տոնական սեղանի շուրջ և կդիմավորենք  հեռավոր 1967թվականը:

Մենք հասել ենք տեղ արդեն: Բայց մինչ ներս մտնելը, ասեմ, որ այս խնջույքի գաղափարը հղացել է ռադիոյի կայացման ակունքներում կանգնած մի շատ տաղանդավոր մարդ ՝ ծնված 1920 թ.  Զմյուռնիայում: Ինչ լավ, որ 12 տարեկանում  նրա  ընտանիքը  ներգաղթեց  Հայաստան: Հիշե՛ք այս անունը՝  Գրիգոր Չալիկյան և լսենք , թե ինչ է ասում սեղանակիցների մասին.

«Հարգելի ռադիոլսողներ….Այսօրվա  ռադիոսեղանակիցները բոլորովին տարբեր խառնվածքի և տարբեր  մասնագիտության տեր մարդիկ են: Նրանց իրար է բերել միայն մի մասնագիտություն՝ զվարճանալու, զվարճացնելու:Դա կարծեմ այդքան էլ հեշտ բան չէ»:

 Եվ այսպես՝ խնջույքի սեղանի շուրջ հավաքված են ուրախ, ասող-խոսող հումորով  մարդիկ՝ ամեն մեկը Հայաստանի կյանքում իր լուրջ ներդրմամբ և զվարճանում են, երգում, կենացներ, մաղթանքներ ասում: Թամադան Վարազդատ Հարությունյանն է՝ մի բացառիկ կոլորիտային մարդ, հրաշալի ճարտարապետ, ճարտարապետների միության նախագահ, հոյակապ  երգիչ : 1909թ. Վանում ծնված, ցեղասպանության ժամանակ Էջմիածնի և Թիֆլիսի որբանոցում հայտնված Վարազդատի  մանկության ամենից լուսավոր հիշողությունը, իր իսկ վկայմամբ,  Հովհաննես Թումանյանն էր:

«Բացում ենք մեր սեղանը Նոր տարվա… Էս տեսակ լավ սեղանին, իհարկե, արժանի կլիներ թամադա լիներ համազգային թամադա Հովհաննես Թումանյանը: Բայց, քանի որ այդ ծանր պարտականությունը դուք դրեցիք ինձ վրա, կխնդրեի որ բոլորդ էսօր ձեր լրիվ հնարավորություններով հանդես գաք: Բայց պայման՝ ումից ինչ կարգադրեմ, բոլորդ պետք է կատարեք: Օրենք է»:

Խնջույքի  սեղանի շուրջ նաև շուշեցի ծնողների զավակ, Թիֆլիսում ծնված մեծ քանդակագործ  Երվանդ Քոչարն է, որի Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները արդեն Երևանի այցեքարտերից էին:

 «Մեր դարում, մեր օրերում մաղթանքներ անելը շատ դյուրին բան է, քանի որ մարդկանց սրտերում  մի իղձ և ցանկություն կա. եթե միլիոնավոր հայերի խնդրենք իրենց բարեմաղթություններն անեն 1967 թվին, վստահ եմ բոլորը միաձայն և ներդաշնակ կբացականչեն՝ թող 1967 թիվը լինի խաղաղության տարի, թող կորչի մեր երկրից պատերազմը: Այո, չարը կորչի և բարին բուն դնի ոչ միայն մեր սրտերում, այլև բոլոր մարդկության սրտերում, աշխարքից վերանա թշնամությունը, ատելությունը և պատերազմը: Մեզ՝ հայերիս համար միակ ցանկալին և երանելին խաղաղությունն է: Մենք փոքրաթիվ ազգ ենք: Եվ մեր գոյության իմաստն ու առավելությունը մեր տաղանդն է, որը իրավունք է տալիս մեզ մեծ և բազմամիլիոն ազգերի շարքին կանգնել  և ապրել այս արևի տակ: Դրա համար մաղթում եմ, որ 1967 թիվը լինի հայ ժողովրդի համար առավել բեղմնավոր և ստեղծագործ տարի: Թող շատնան տաղանդավոր և ձեռներեց հայեր  բոլոր ասպարեզներում և  հայի անունը լինի դրոշակ ազգերի հառաջադիմության, արվեստի և գիտության բոլոր բնագավառներում»:

 Եվ Երվանդ Քոչարը սկսեց երգել՝ անակնկալի բերելով հավաքվածներին:  Երգի բառերը և երժշտությունը մեծ վրպետինն էին:

 ***

 Հետո երգեց խնջույքի թամադան՝ գեղեցիկ տեմբրով Վարազդատ Հարությունյանը.

  • Աղջի՛ Մարան, յարիդ տարան,
  • Սև աչերը թացվել ա,
  • Արի գնանք սարը սեյրան,
  • Տես, գարունը բացվել ա։

Վարազդատ Հարությունյանից ետ չի մնում Հայաստան Եղիազարյանը, 2 վանեցիներ նոր տարավ օրով, կարծես, մրցում են երգի ասպարեզում:

Էլի ինչ սեղան, որ Սայաթ Նովա չերգվի: Այս պատվավոր գործը ստանձնում է Երևանի գլխավոր ճարտարապետ Էդուրդ Պապյանը, որը Երևանի ապագան տեսնում էր քաղաքի աճը սանձահարելու մեջ, քանի որ համոզված էր, որ   քաղաքաշինության տեսանկյունից մեծ քաղաքները լավ բան չեն:   Թամադան՝ Վարազդատ Հարությունյանը, նախ նրան   ներկայացնում սեղանակիցներին:

Շուտով խոսքը փոխանցվում է Սերո Խանզադյանին: Նա էլ բացում է զվարճապատումների իր շտեմարանը:

 «Շեն կենանք, սիրելի սեղանակիցներ: Մի սովի տարի, մի խեղճ պառավ կնիկ մի փոքրիկ տաշտակ խմոր ա անում, որ հաց թխի, էրեխեքը վեր կենան առավոտը հաց ուտեն էլի: Հենց հացը թխելուց, տեսնում ա մի մարդ մտավ, թե՝ նանի, նանի, սոված եմ, մի հաց տու ուտեմ: Մի հացը հանում ա, տալիս ա, որ ուտի: 2-րդն ա հանում ուտում ա, 3-րդն ա հանում, ուտում ա, 4-րդն ա հանում ՝ ուտում ա, տեսնում ա ՝ մնացել ա 2 հատ լավաշ: Ասում ա, էդ ինչ մարդ ես, որտեղից ես գալիս: Ասում ա, նանի, էս օխտը տարի ա ախորժակս փակ ա: Ինչ բժշկի մոտ եմ գնացել, ճար չկա: Հիմա գնում եմ Տաթևախաչը, որ ախորժակս բաց անի: Նանին լսում ա, լսում ա, ասում ա.Բալամ, ետ դառնալիս, մեր գյուղովը չգաս»:

Մի անեկդոտ էլ թամադայի կողմից՝ վանեցիների մասին:

 «Նոր տարվա իրիկուն վանեցիները ուզում են գալ իրենց դրացի վանեցու տուն՝ շնորհավորելու: Դուռը ծեծում են, դուռը պինդ փակ է: Էլի են ծեծում: 

  • Էդ ով ի՞:
  • Մենք ենք, Ղևոնդ աղա:
  • Ի՞նչ կ՛ուզեք:
  • Եկել ենք Նոր տարին դիմավորենք:
  • Ի՞նչ կուզեք:
  • Եկել ենք Նոր տարին դիմավորենք
  • Էդ մարդու տունը,
  • էն յանն ի:

Սիրելի ունկնդիրներ,  հո ձեր դո՞ւռն էլ չեն թակում: Ստուգեք: Իսկ մինչ  այդ, մեր խնջույքի սեղանի խմիչքը և խորտիկները կթարմացվեն: Կարծես Գուրգեն Ջանիբեկյանը, Բելլա Դարբինյանը, Լևոն Դանիելյանը, Սիմոն Տերյանը, Գևորգ Էմինը  ճանապարհին են: Գան ու շարունակենք:

Եվ այսպես խնջույքը շարունակվում է, տիկնայք և պարոնայք: 1967 թվականն է, Երևանյան մի գողտրիկ տան հյուրասենյակում հավաքվել են ուրախ, քեֆչի մտավորականներ: Արտաշատի գինին հորդում է, ինչպես երգը և զվարճախոսությունը: Ռադիոյի տաղանդավոր ռեժիսոր Գրիգոր Չալիկյանը՝ այս տոնական հավաքի «մեղավորը»,  գոհ է իր մտահղացումից:

Պատկերացնում եք հսկա, հաղթանդամ Գուրգեն Ջանիբեկյանին սեղանի շուրջ: 1967թ. ամանորին նա իրեն շատ տարօրինակ էր պահում: Գլուխ գովեց, թե զուռնա կարող է նվագել առանց գործիքի: Եվ իսկապես նվագեց:

Միջին և տարեց հասակի մարդիկ կհիշեն հավանաբար ֆուտբոլի հրաշալի մեկնաբան, մասնագիտությամբ վիրաբույժ  և շնորհաշատ  երգիչ  Լևոն Դանիելյանին: Ցավոք, նա 1971 թվականին մահացավ: Այնքան  երիտասարդ էր և սիրված: Ահա 1967թ. ամանորյա այս խնջույքին նա ևս ներկա է: Եվ  կատարելու է Անտոն Մայիլյանի «Ծովի երգը».

  • Հարհանդ, մարմանդ,Շողողուն ծո՛վ,
  • Ալիքներով  ինձ գրկե՛,
  • Տա՛ր, գուրգարե՛ Քո թևերով
  • Կրծքիդ վրա Օրորե՛։

       Տոնական սեղանի զարդն իհարկե  31-ամյա Բելլա Դարբինյանն էր:

  • Հազար կարոտ, հազար մուրազ
  • Ունեմ սրտիս, ո՜վ իմ երազ.
  • Հազար դրախտ Աշոտիս տան,
  • Յա՛ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Գուսան Աշոտի այս երգը  Բելլան  հրաշալիորեն կատարում էր Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի հետ:

 Տոնական սեղանակիցների մեջ էր նաև 26 ամյա , նոր-նոր ասպարեզում հայտնված  Սիմոն Տերյանը: Նա դեռ  չէր էլ մտել Կոստանդին Օրբելյանի էստրադային նվագախումբ: Բայց հասցրել էր սիրվել երաժշտասերների կողմից «Պատանեկություն» և «Կռունկ» համույթների հետ աշխատելիս:  Նա առաջիններից էր, որ կատարեց իրենից ընդամենը 2-3 տարով մեծ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի երգերը: Իսկ նրա Ազնավուրյան կատարումները  ուղղակի հրաշալի էին: Ցավոք շուտ հեռացավ կյանքից Արցախի Բանանց գյուղում ծնված այս տաղանդավոր տղան: Ահա նա՝ Ամիրխանյանի հետ, ևս մասնակցում է այս տոնական հավաքույթին է:

Ամբողջ այս երեկոյի ընթացքում ոչ մի խոսք չասվեց արվեստից դուրս,-սեղանակիցներին հիշեցրեց սեղանի թամանդան:

«Իսկ արվեստը խտացված է կնոջ մեջ: …Ես ուզում եմ այս կենացով խմել մեր սեղանի շուրջ նստած աղջիկների   կենացը,ալավերդին, ինչպես ասում են, նրանց մոտ, մեր հայ ժողովրդի բոլոր կանանց կենացը, միշտ ուրախ լինեք և միշտ այսպես գեղեցիկ երգեք: Աղջիկներ, ձեր կենացը:Ողջ լինեք»:

Աղջիկների կենացը քաղցրացնելու գործը վստահվում է բանաստեղծ Գևորգ Էմինին: Մեր մի քիչ գինովցած սեղանակիցները  ձայնակցում  են նրան:

Դե ինչ, թողնենք մեր սիրելի քեֆչիներին շարունակեն իրենց զվարճանքը: Շնորհակալություն հայտնենք Գրիգոր Չալիկյանին և մյուս երախտավորներին մեզ մասնակից դարձնելու համար այս ուրախ ամանորյա հավաքին: Եվ հեռավոր 1967 թվականից վերադառնանք 2025թ: Կյանքը շարունակվում է: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Source link

Leave a Comment