
Հարավային Կորեայի իրավապահները, ովքեր հետաքննում են երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի գործը, հունվարի 3-ի առավոտյան նրան ձերբակալելու համար ժամանել են նախագահի նստավայր, հաղորդում է Yonhap գործակալությունը։
Հարավային Կորեայի քրեական հետախուզության ծառայության և ոստիկանության աշխատակիցները Յունի նստավայր են ժամանել տեղական ժամանակով ժամը 7.20-ի սահմաններում: Ժամը 8.00-ի սահմաններում 50 հոգանոց քննչական խումբը մուտք է գործել նստավայր։ Նրանց հաջողվել է ճեղքել զինվորականների շարքերը, սակայն պահակային ծառայությունը իրավապահներին ներս չի թողել։
Դատարանը լիազորել է Յուն Սոկ Յոլին ձերբակալել երեք մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ։
Նախկինում Յուն Սոկ Յոլը երեք անգամ չէր ներկայացել հարցաքննության որպես կասկածյալ՝ ապստամբության և իշխանության չարաշահման մեղադրանքով:
Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին է քվեարկել նախագահ Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու օգտին։