Լարսը բաց է միայն մարդատար մեքենաների համար





Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը:



Leave a Comment