Իրանում նշել են Ղասեմ Սոլեյմանիի սպանության հինգերորդ տարելիցը

Նախօրեին իրանցիները նշել են ԱՄՆ-ի հատուկ ուժերի կողմից Իրանի Մահմեդական հեղափոխության պահապանների գվարդիայի՝ «Ալ-Դուդս»-ի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հինգերորդ տարելիցը:

Նա և իրաքյան աշխարհազորայինների առաջնորդ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից: Իրանը դատապարտել և «ահաբեկչություն» Է որակել այդ գործողությունը:

Իրանում երեկ ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել մայրաքաղաք Թեհրանում և Սոլեյմանիի հայրենի Քերման քաղաքում, որտեղ Սոլեյմանիին անվանել են «դիմադրության ճակատի նահատակ»:

Թեհրանում մեծ հավաք է տեղի ունեցել Իմամ Խոմեյնիի Մոսալլա աղոթասրահում, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Մասուդ Պեզեշքիանը, դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին և խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը: Ներկա են եղել նաև ռազմական հրամանատարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի ներկայիս հրամանատար Հոսեյն Սալամին, բարձրաստիճան հրամանատար Էսմայիլ Քաանին, ինչպես նաև Սոլեյմանիի ընտանիքի անդամները:

«Սոլեյմանիի մահը ցույց է տալիս, թե իրականում որքան անմարդկային և բարբարոս են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իսրայելի նման երկրները, որոնք հավակնում են պաշտպանել մարդու իրավունքները: Դուք կարող եք տեսնել, թե ինչ հանցագործություններ են նրանք կատարում տարածաշրջանում: Կանգնեք ճշմարտության կողքին, մենք կհաղթենք նրանց այս պայքարում»,- ասել Է Պեզեշքիանը։

Source link

Leave a Comment