
Մոլդովայի ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է արգելք մտցնել մի քանի երկրների, այդ թվում Ռուսաստանի և Հայաստանի ավիաընկերությունների գործունեության վրա: Այս մասին փոխանցում է Риа Нововсти-ն:
Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան նախագիծը, որի նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին:
Ցանկում են ոուսական «Աերոֆլոտ»-ը, «Պոբեդա»-ն, իսկ հայաստանյան ավիաընկերություններից՝ FlyOne Armenia-ն, ինչպես նաև նույն խմբից հենց մոլդովական FlyOne-ը:
Նախարարությունից հայտնում են, որ նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել մինչև հունվարի 9-ը։