Վալվերդեն կրկին չի խաղա․ Անչելոտին խոսել է ուրուգվայցու վիճակի մասին — Armsport.am

[ad_1]

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարռո Անչելոտին պատասխանել է թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի առողջական վիճակի մասին հարցին։  

«Ֆեդե Վալվերդեն վնասվածք չունի, և նրա հանգիստը նախատեսված չէր: Բայց նա խնդիր ունի, ապաքինվելու համար ժամանակ կպահանջվի։ Դա փոքր խնդիր է, նա վաղը հասանելի չի լինի, բայց հասանելի կլինի հաջորդ խաղին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի վաղը՝ մարտի 1-ին «Բետիսի» դեմ, Երևանի ժամանակով 21։30-ին։

Source link

Leave a Comment