Փետրվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 270 կմ հատվածում «Mercedes» մակնիշի բեռնատարը բախվել է իր առջևով ընթացող բեռնատարի կցորդիչից պոկված և ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջված կոնտեյներին։
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սյունիքի մարզային վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: